Երեկ ԱԺ քառօրյան բոյկոտելուց հետո, այսօր «Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցի՞ Կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ:

168.am–ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ դեռ չեն քննարկել՝ մասնակցելո՞ւ են Կառավարության հետ հարցուպատասխանին, թե՞ ոչ, մինչև  հարցուպատասխանը խմբակցությունում կքննարկեն և որոշում կկայացնեն:

Ըստ Գեղամ Նազարյանի՝ անձամբ ինքն այդ հարցուպատասխանին մասնակցելու ցանկություն չունի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն պատրաստվում մասնակցել ԱԺ քառօրյային, որտեղ քննարկվում են սնդիկի ու բյուջեի մասին նախագծեր, այն դեպքում, երբ սահմանային իրավիճակը լարված է, և պատկան մարմինները պետք է գան ու պատասխանեն իրենց հարցերին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն