168.am-ը պարբերաբար գրում է կոռուպցիան և հովանավորչությունը մերժելու, դրանց դեմ աննախադեպ պայքար ծավալելու մասին մշտապես աղաղակող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Գործադիր մարմնում մեկ անձից գնումներ կատարելու փաստերի մասին: Դրանց շարքին են պատկանում նաև Կառավարության շենքում պաշտոնական աթոռ զբաղեցնող՝ Բագրատ Բադալյանին պատկանող ընկերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև կատարվող միլիոնավոր դրամների մեկ անձից գնումների մասին տեղեկությունները։

Տեղեկացնենք, որ Բադալյանը 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար և իրեն պատկանող «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն հավատարմագրային կառավարման է հանձնել կնոջը։

«Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև 28 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր կնքվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ ընդամենը հոկտեմբերի 20-ին։

Դրանից մեկ ամիս էլ չանցած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Բադալյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնած ընկերության հետ կնքել է հերթական մեկ անձից պայմանագիրը՝ այս անգամ՝ արդեն 15 միլիոն դրամով։

Կնքված պայմանագրի համաձայն՝ Սյունիքի մարզի Տ-8-49, /Տ-8-48/- Լծեն ճանապարհահատվածի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ՏԿԶ նախարարությունը ձեռք կբերի «Ճաննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով 15,000,000.0 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն