Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ, թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»։

Ինչպես հայտնում են  ադրբեջանական լրատվամիջոցները, Ասադովը, անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, հիշեցրել է, որ Ադրբեջանն իր վերահսկողության տակ է առել ոչ միայն, այսպես կոչված, բուֆերային գոտու տարածքը՝ բաղկացած 7 շրջաններից, որոնցից երեքը հետ են վերադարձվել առանց մեկ կրակոցի, այլև Հադրութն ու Շուշին՝ հարակից տարածքներով։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն