Ռոբերտ Քոչարյանն ասուլիս կտա
Մեր տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ասուլիս է տալու։ Լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ողջ սպեկտրը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը պատերազմից հետո անցել է առցանց ասուլիսների եւ հրաժարվում է ԶԼՄ-ների հետ տետ-ա-տետ հանդիպումներից, անգամ առցանց ասուլիսների ժամանակ է ընտրովի պատասխանում ԶԼՄ-ների ուղարկած հարցերին՝ չանդրադառնալով անկախ եւ ոչ իշխանական որոշ լրատվամիջոցների հարցերին։
Ի դեպ, այսօր՝ դեկտեմբերի 24-ին Փաշինյանի հերթական առցանց ասուլիսն է սպասվում։ Անցած շաբաթ էլ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունեցավ իր ասելիքը հանրությանը ներկայացնել ՀՀԿ համագումարի միջոցով, ուստի կանխատեսելի էր, որ ՀՀ երկրորդ նախագահը, հետ չմնալով գործընթացներից՝ իր խոսքը պետք է ասեր։
Hraparak.am