Այսօր «Կոնգրես» հյուրանոցում կայացել է «Հայաստան» դաշինքի խմբակցության նիստը։ Նիստից հետո դաշինքը համառոտ տեքստ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաեւ խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը»։

Մենք տեղեկացանք, որ նախ հաղորդումով է հանդես եկել Սեյրան Օհանյանը՝ որպես խմբակցության ղեկավար։ Ներկայացրել է այս տարի խմբակցության կատարած աշխատանքները, օրենսդրական նախաձեռնությունները եւ ձեռնարկած քայլերը խորհրդարանում։ Ապա խոսել է խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ ներկաները քննարկել են կատարված աշխատանքները, խոսվել է առաջիկա անելիքների եւ հատկապես՝ ծանրացել են պարգեւավճարների թեմայի վրա։ Նիստն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանը՝ գնահատելով կատարված աշխատանքը եւ իր կարծիքը հայտնելով մի շարք խնդիրների վերաբերյալ։ 

Առաջիկա անելիքների մասին խոսելիս դաշինքի անդամները քննարկել են, թե ինչ թեմաներ են հիմա հուզում հայ հասարակությանը եւ ինչպես կարելի է ակտիվացնել մարդկանց։ Որտեղ կա պայքարի եւ ակտիվության ռեսուրս եւ ինչ անելիք ունի ընդդիմությունն այդտեղ։ Քննարկել են նաեւ ՏԻՄ ընտրությունների արդյունքները եւ վերլուծել քաղաքական իրավիճակը, խոսել են նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունների եւ դրանց հակազդելու մասին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն