Նիկոլ Փաշինյանի ողբերգությունը
Մի կողմ դնելով դավադրության, արտաքին ուժերի գործոնը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու առումով, փորձենք հասկանալ, թե որն է Փաշինյանի ողբերգության հիմնական պատճառը: Ոմանք կկարծեն, թե պատահական մեկը, ով չի կարողացել նույնիսկ բարձրագույն կրթություն ստանալ, փողոցում գժություններ անելով, իր հռետորական ձիրքով հաջողել է՝ դառնալով, թեկուզև փոքր, բայց պետության ղեկավար: Պետք է հիասթափեցնենք այդպես մտածողներին: Իրականում դա անձնական մեծ ողբերգություն է, ինչը, գուցե, նա ինքն էլ դեռ չի գիտակցել: Դրա համար ժամանակ է պետք:
Երբ ցանկանում ես ինչ-որ մեկին վարկաբեկել, ապա նրան նշանակիր պաշտոնի, որն իր «հագով» չէ: Այդպես է ստացվել Փաշինյանի պարագայում: Կներեք, ցածրահասակները ձգտում են բարձրահասակ երևալ (ժամանակին մի 10 սմ բարձրությամբ պլատֆորմով կոշիկների մոդան փրկօղակ էր դարձել նույնիսկ այդպիսի տղամարդկանց համար), տգետները փորձում են գիտուն երևալ՝ սոփեստություն անելով, այլ հնարքների դիմելով: Բարդույթավորված մարդիկ վտանգավոր չեն, քանի դեռ որոշում կայացնողներ չեն դարձել:
Բարդույթավորված Հիտլերը ոչ միայն տասնյակ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ, այլև Եվորպան և ԽՍՀՄ-ը մատնեց տասնամյակների տևողությամբ տնտեսական և սոցիալական անկման:
1990-ականներին մի կարևոր նախարարության նախարարի պաշտոնին նշանակվել էր մեկը, ով մինչ այդ կոստյում չէր կրել, փողկապ չէր կապել: Հեռուստահաղորդման ժամանակ այս անձը կաշկանդված էր, դեմքը՝ քրտնած, հաճախ ուղղում էր փողկապը, կոստյումի օձիքը: Այդ հագուստն իրենը չէր: Շարժումներն անմեղ շարժումներ էին, քանի որ սխալվելու, неуклюжый (թվում է, այս բառի հայերեն համարժեք «անշնորք» բառը լիարժեք չի արտահայտում երևույթը) երևալու հավանականությունը մեծ էր. 1990-ականներին Հայաստանն իր ազգային արժանապատվությունը մասամբ վերականգնած հայ ժողովրդի մի հատվածի պետություն էր, իսկ «հաղթողին» չեն դատում (համեմատելու չէ, բայց Խրուշչովն էլ կոշիկը հանել ու ՄԱԿ-ի նստաշրջանում հարվածում էր սեղանին): ՀՀ ցանկացած բարձրաստիճան ներկայացուցիչ բավական բարձր հարգանքի էր արժանանում արտասահմանյան այցելությունների ժամանակ: Հպարտության բարձր զգացողություն էիր ունենում, երբ քո երկրի նախագահին արժանապատիվ ընդունելության էին արժանացնում աշխարհի հզոր երկրների ղեկավարները: Ինչ-որ պահի մտածում էիր, որ լուրջ ու հզոր պետության քաղաքացի ես:
Հիմա, ոչ իր վրայով «կոստյումում» հայտնված Փաշինյանի ինքնանվստահ չլինելը դավաճանում են նրա կաշկանդված շարժումները (նույնիսկ 3 տարի անց), կռացած ուսերը և կռացած կազմվածքը. նա կարծես ուզում է անհետանալ՝ չափազանց մեծ ուշադրություն չգրավելու համար: Բայց արդեն ուշ է: Նա եկել է և ոչ ոք չի կարող հերքել դա: Մարդը, ով իր մշակութային ու զարգացման մակարդակին չհամապատասխանող վայր հյուր է գնում, որտեղ միջավայրն իր համար անսովոր ու կաշկանդող է (շքեղ ռեստորան կամ առանձնատուն, թանկարժեք սպասք և դելիկատեսներ…), նա անպայման неуклюжый շարժումներ կանի. փողկապը կհայտնվի սուպի ափսեում, պատառաքաղը՝ հատակին և այլն, ինչպես неуклюжый կանանց դեպքում է, երբ նրանք խոհանոցում ամեն օր ինչ որ բան են կոտրում:
Փաշինյանի կաշկանդվածությունն այն նախարարի կաշկանդվածությունից տարբերվում է նրանով, որ նա իր ինքնահաստատման, իր ինքնավստահության մեջ համոզվելու նկատառումներով՝ աջ ու ձախ ջարդուփշուր արեց ամեն ինչ: Բացի հայտնի բաներից, նպաստեց միջանձնային հարաբերությունների ապականմանը, հասարակության դեգրադացմանը, գրեթե վերացրեց ազգը «սոսնձող» ամեն ինչ: Նրա անձնական ողբերգությունը վերածվեց համազգային ողբերգության: Թեեւ նա դա էլ չի գիտակցել: Նա կթողնի պաշտոնն այն ժամանակ, երբ կգիտակցի իր անձնական ողբերգությունը և դրան չեն կարողանա խանգարել ինչ-որ երևակայական կամ իրական ուժեր: Ավելի ընդհանրական՝ նրա անձնական ողբերգությունը կայանում է նրանում, որ նա այդպես էլ չհասկացավ, որ 2018 թվականին հանդիպել է հայոց պետականությունն ուժեղացնելու մեծ հնարավորության: Եթե, նույնիսկ, ինչ որ ուժեր նպաստել են իր «հայտնությանը», նա կարող էր հընթացս շեղվել իրեն պատվիրված ճանապարհային քարտեզից: Նա համոզված չի եղել, որ ճակատագրի բերումով հանդիպել է նման հնարավորության: Թեպետ, մեկընդմերթ, զգացվել է, որ երկատվում է ու նրա երկրորդ կեսը հանդես է եկել փրկչի կերպարով…
Դժվար է պատկերացնել, թե պաշտոնաթողությունից հետո այս երիտասարդը մնացած կյանքն ինչպես է ապրելու իր անձնական ողբերգության հետ: Եւ հատկապես այն ժամանալ երբ կգիտակցի, թե ինչ ողբերգություն է պատճառել իր ժողովրդին…
Գագիկ Վարդանյան
Hraparak.am