Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ)
Մեծամասշտաբ այս միջոցառումը մեր երկրում համախմբեց համաշխարհային սպորտի հեղինակավոր ու ազդեցիկ ներկայացուցիչների՝ եվրոպական և ասիական երկրների օլիմպիական կոմիտեների նախագահների, փոխնախագահների, առաջատար ընկերությունների ղեկավարների, ինչպես նաև աշխարհահռչակ մարզիկների։ Ֆորումը կարևոր քայլ էր՝ սպորտի զարգացման և միջազգային համագործակցության համար։ Այն ցույց տվեց, որ սպորտը կարող է միավորել մարդկանց և նպաստել համատեղ ծրագրերի իրականացմանը։ Հայաստանում նման բարձր մակարդակի համաժողովի անցկացումը մեծ պատիվ է և միաժամանակ վկայություն՝ մեր երկրի նկատմամբ միջազգային վստահության։ Այն հաստատեց, որ Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































