Այսօր Ծիծեռնակաբերդում կազմակերպվել է ծաղկահավաք՝ «ԱՐԱԼԵԶ» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագիրը նպատակ ունի մեկտեղել հիշատակի ու բնապահպանական գաղափարները՝ պոկված ծաղիկներին տալով երկրորդ կյանք և խթանելով դրանց վերամշակումը։

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին խոնարհված ծաղիկները հավաքվում են և հետագայում վերածվում թղթի, բացիկների ու մոմերի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ