Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը լավագույնն է Բաթումիում ավարտված Եվրոպայի առաջնությունում։

Երկրորդ տարին անընդմեջ տղամարդկանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է:

Կանանց Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է:

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150):

71 կգ քաշային կարգում երկամարտի 330 կգ արդյունքով փոխչեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը (150+180):

79 կգ քաշայինների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (152+186):

Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ (91+119), Աննա Ամրոյանը (77 կգ) հրում վարժությունում 136 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել եւ երիտասարդների ռեկորդ սահմանել:

Ապրիլի 24-ին Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը (86 կգ): Երկամարտում նա հավաքել է 248 կգ արդյունք (107+141): Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը (94 կգ): Երկամարտում նա գրանցել է 381 կգ արդյունք (175+206)։

Ապրիլի 25-ին տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը երկամարտի 415 կգ արդյունքով երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը (189+226):

+110 կգ քաշայինների պայքարում երկամարտի 451 կգ արդյունքով օլիմպիական փոխչմեպիոն, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը երրորդ անգամ կարիերայում նվաճեց չեմպիոնի տիտղոսը (210+241):

Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում էին 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ