Այսօր Երևանում՝ «Երազ» թաղամասի իր բնակարանում, մահացել է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Հարությունովի հարազատներից։

Հիշեցնենք, որ Գրիգորի Հայրապետովը 1991-2018 թվականներին եղել է ՀՀ բոլոր ղեկավարների՝ Հայաստանի երեք նախագահների, ապա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատուն։ Նա պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերին։ Նա ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսին՝ Հրաչյա Հարությունյանի փոխարեն։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել։

Հիշեցնենք, որ հենց Հայրապետովն էր Փաշինյան-Ալիև զույգի հետ նույն վերելակում, որի ժամանակ, ինչպես ասում են, ուշագրավ պայմանավորվածությունների սկիզբ է դրվել երկու երկրների ղեկավարների միջև։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն