Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Վարդան Տողանյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։

 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Վարդան ՏՈՂԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,-նշված է նախագահի հրամանագրերում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն