Մոսկվայում երեկ տեղի ունեցած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը։ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը, ի թիվս ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցի, անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային այլ արդիական խնդիրների։

Երկու երկրների ղեկավարները շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս՝ նրանք նշել են ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում խաղաղ կյանքի հաստատմանը, ասված է հաղորդագրության մեջ։

«Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Միշելի հետ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն