Ամերիկյան Financial Times պարբերականը, հղում անելով ֆրանսիական աղբյուրներին, հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի բանակցությունների ֆոնին ՌԴ-ն «առաջընթաց է գրանցել»՝ Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ:

Աղբյուրն ընդգծել է, որ քննարկվել է ռուսական զորքերի դուրսբերումը Բելառուսից համատեղ զորավարժությունների ավարտից հետո:

«Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել նոր ռազմական նախաձեռնություններ չձեռնարկելու և լայն երկխոսություն ծավալելու մասին: Պաշտոնյաներից երկուսը նշել են, որ համաձայնագիրը կարող է ներառել ռուսական զորքերի դուրս բերումը Բելառուսից լայնամասշտաբ զորավարժություններից հետո, որոնց մասնակցում է մոտ 30 000 մարդ: Դա կհանգեցնի անվտանգության հարցով հետագա բանակցությունների ծավալման»,- գրում է պարբերականը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն