ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ պաշտոնյաները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկել է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը: Հաջորդ հանդիպումը կայանալու է Վիեննայում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն