Մակրոնը Պուտինին արել է առաջարկներ, որոնք համաձայնեցված չեն եղել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ. Daily Mail
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած առաջարկները համաձայնեցված չեն եղել Փարիզի նատօական գործընկերների հետ։ Չորեքշաբթի այս մասին հայտնել է Daily Mail բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։
Նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդը փորձել է իրեն որպես խաղաղարար դիրքավորել Արևելյան Եվրոպայում իրավիճակի ապաէսկալացման հարցերում և Պուտինի հետ զրույցում հայտարարել է մի քանի նախաձեռնությունների մասին։ Օրինակ՝ նա առաջարկել է Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակ ապահովել՝ դրանով իսկ բացառելով նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը։
Ընդ որում, Մակրոնի առաջարկները նախկինում հավանություն չեն ստացել Հյուսիսատլանտյան դաշինքում Փարիզի դաշնակիցներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից առաջ նույնիսկ չի փորձել խորհրդակցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, ինչը փաստացի անիմաստ է դարձնում բոլոր հնարավոր պայմանավորվածությունները։
Մակրոնի կողմից Պուտինին տված բոլոր առաջարկներն ու խոստումները Բրիտանիայում անվանել են «մասնավոր»։
«Մակրոնն իր գործով է զբաղվում, մենք չգիտենք, թե ինչ է կատարվում: Նա դուրս է եկել ՆԱՏՕ-ի շրջակնակից: Բայց դա հետաքրքիր է: Պարզապես պետք է տեսնել, թե ինչով է դա ավարտվելու», - Daily Mail-ին ասել է բրիտանական կառավարության աղբյուրը:
Hraparak.am