Այս իշխանություններին թվում է, որ եթե իրենք ունեն տարբեր կասկածելի առաջնահերթություններով կառույցների աջակցությունը, ուրեմն պիտի կարողանան խաբել բոլորին, բայց դա այդպես չէ։ Ուր էին եվրոպական կառույցները, երբ մեր եղբայրների նկատմամբ անմարդկային վերաբերմունք էին դրսևորում, պատերազմի պայմաններում ևս դա անմարդկային վերաբերմունք էր։ Բա ու՞ր էին այդ կառույցները։

Այս մասին քիչ առաջ ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումները չնկատելու, դրանց վրա աչք փակելու դեմ:

«Ուր էին բա այդ եվրոպական կառույցները պատերազմի ժամանակ, նրանք իհարկե լուռ էին ու փաստացի լուռ են նաեւ հիմա։ Ու՞ր էին այս կառույցները, երբ երեք պատերազմների հերոս հրամանատարին կալանավորում էին, այդ կառույցները պարզապես լուռ էին։

Լուռ են նաեւ հիմա, երբ ընդդիմադիր Նարեկ Մանթաշյանին այս պահին ուզում են պարզապես սպանել։ Տիկին դեսպան, ձեր նմանները խայտառակում են Եվրոպան, մենք դա չենք հանդուրժելու, մենք այս կույր մոտեցումը չենք կարող հանդուրժել»,- ասաց Մամիջանյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն