Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Մոսկվա, Կիև և Բեռլին կատարած այցերի արդյունքները, հայտնում է swissinfo.ch կայքը։

«Պետքարտուղար Բլինկենի հետ քննարկել եմ Մակրոնի (Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն- Խմբ.) հետ Մոսկվա, Կիև և Բեռլին մեր այցերի արդյունքները: Մենք միասնական ենք և համակարգում ենք գործողությունները դեէսկալացիայի, երկխոսության և դիմակայունության խթանման համար»,- գրել է արտգործնախարարը Twitter-ում:

Մինչդեռ Պետքարտուղարությունը հայտնել է, որ Բլինկենը Լը Դրիանի հետ քննարկել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ «նպատակ ունենալով օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր խնդիրները»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն