ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել բոլոր ամերիկացիներին, որոնք գտնվում են Ուկրաինայում, անհապաղ հեռանալ այդ երկրից, քանի որ իրադարձություններն այնտեղ կարող են շրջադարձային լինել «խելագար արագությամբ»։ Ավելի վաղ ամերիկացիներին Ուկրաինայից հեռանալու կոչով հանդես էր եկել Պետդեպարտամենտը։

«Ամերիկայի քաղաքացիները հարկ է, որ հեռանան հիմա։ Դա նույն բանը չէ, ինչ ահաբեկչական կազմակերպության հետ գործ ունենալը։ Մենք գործ ունենք աշխարհի ամենախոշոր բանակներից մեկի հետ։ Սա բացարձակապես այլ իրավիճակ է, եւ իրավիճակը կարող է շատ արագ կերպով հատել խելագարության սահմանը»,- ասել է նախագահ Բայդենը NBC-ի հետ զրույցում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն