ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարն ասել է, որ Իրանը կարևորում է հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը:

Parstoday-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ  համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ բացել:

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին Նարեկ Մկրտչյանի հետ հեռախոսազրույցում ասել է. «Իրանի  արտաքին քաղաքականության մեջ կարևորովում են տնտեսական դիվանագիտությունը, հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացումը և ներդրումների ոլորտը»:

Անդրադառնալով միջազգային ասպարեզում դիմադրողական տնտեսության քաղաքականությանը և մակրոռազմավարություններին, նա հավելել է.«Տարածաշրջանի երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի հարևանների հնարավորությունների զարգացմանը»:

Աբդոլմալեքին նշել է, որ Հայաստանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Իրանի տնտեսական դիվանագիտության ոլորտում, հավելելով. «Նախկինում ստորագրված հուշագրերի գործադրումն ինչպես նաև նոր համագործակցությունների հարցն օրակարգում է»:

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հեռախոսազրույցում ասել է. «Մենք նույնպես կարևորում ենք հարևան երկրների հետ առևտրային փոխանակումների զարգացման վերաբերյալ Իրանի ռազմավարական տեսակետը»:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն