Ինչ է խորհուրդ տվել Պուտինն Ուկրաինային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային խորհուրդ է տվել պահպանել չեզոքությունն ու հեռու մնալ ՆԱՏՕ-ից։ Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ստեղծված իրավիճակում Ուկրաինայի համար լավագույն լուծումը կարող է լինել չեզոքության պահպանումն ու կամավոր կերպով ՆԱՏՕ-ին անդամակցության ձգտումից հրաժարվելը։
«Լավագույն լուծումը այս հարցի կարող էր լինել այն, որպեսզի մեր գործընկերները արեւմտյան երկրները, այսպես ասած՝ իրենց դեմքը չկորցնեին, որպեսզի կիեւյան իշխանություններն էլ իրենք հրաժարվեին ՆԱՏՕ-ին անդամակցությունից եւ ըստ էության պահպանեին չեզոքությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Hraparak.am



















