ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է հրապարակել, որով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին լիազորում է Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել։ Համապատասխան փաստաթուղթն ուրբաթ հրապարակել է Սպիտակ տունը։

«Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու նպատակով, սույնով լիազորում եմ պետքարտուղարին <…>  իրավասությունը՝ որոշելու, թե արդյոք մինչև 250 միլիոն դոլարի օգնության տրամադրումն ունի էական նշանակություն Միացյալ Նահանգների անվտանգության շահերի համար, իրավասությունը՝ <…>  ուղղելու մինչև 350 միլիոն դոլար ընդհանուր գումարը պաշտպանության նախարարության ծառայությունների և պաշտպանական արտադրանքի տեսքով, ինչպես նաև ռազմական կրթության և վերապատրաստման համար»,-  ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսից լրացուցիչ 6,4 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինային և մի շարք այլ երկրների օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Պենտագոնի կարիքների համար։ Ենթադրվում է, որ այդ գումարից 2,9 մլրդ դոլարը կուղղվի մարդասիրական, անվտանգության ոլորտներում Ուկրաինային, Մերձբալթյան երկրների իշխանություններին, Լեհաստանին և մի շարք այլ պետությունների օգնություն ցուցաբերելուն:

Միջոցները նախատեսված են կայունացնելու տնտեսական իրավիճակը, սննդամթերքի գնումները։ Ըստ պլանի՝ 3,5 միլիարդ դոլար կհատկացվի Պենտագոնի կարիքների համար՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն