Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով
Փարիզյան Էյֆելյան աշտարակը լուսավորվել է կապույտ եւ դեղին լույսերով նախորդ գիշեր՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Այս մասին տեղեկանում են ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլյա դե Ռիվյերի թվիթերյան էջում հրապարակած գրառումից։
«Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է նա իր հրապարակման մեջ։
Hraparak.am



















