Գերմանիան Ուկրաինային զենք կմատակարարի
Գերմանիան Ուկրաինա կուղարկի հազար հակատանկային հրացան, ինչպես նաև հինգ հարյուր «Սթինգեր» հրթիռ, հայտնել է Գերմանիայի կառավարությունը։
«Մեր պարտքն է անել հնարավորը՝ աջակցելու Ուկրաինային՝ Պուտինի ներխուժող բանակից պաշտպանվելու հարցում: Այդ իսկ պատճառով մենք 1000 հակատանկային հրացան և 500 «Սթինգեր» հրթիռ ենք մատակարարում Ուկրաինայի մեր գործընկերներին», - «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է գերմանական իշխանությունների խոսքերը:
Hraparak.am



















