Ստամբուլում փետրվարի 26-ին Ուկրաինայի աջակցության ակցիաներ են անցկացվել, հաղորդում է Anadolu-ն:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ մի խումբ ցուցարարներ հավաքվել են Ֆաթիհի շրջանի Բայազիթ Պատմական հրապարակում, ևս մեկ ակցիա է տեղի ունեցել Ստամբուլի Քադըքյոյ շրջանում:

«Ուկրաինական դրոշներով ակցիայի մասնակիցները կոչ են արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները», – գրում է գործակալությունը:

Նշվում է, որ պատերազմի հակառակորդների ակցիաները Ստամբուլում ընթանում են արդեն երրորդ օրը:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն