Ռուսաստանը երաշխավորել է Ուկրաինայի պատվիրակության անվտանգությունը, որը կժամանի Գոմել բանակցությունների։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինկսին։

Նրա խոսքով՝ Գոմելում ՌԴ պատվիրակությունը բանակցությունների վերաբերյալ ուկրաինական  կողմի պատասխանին կսպասի մինչև ժամը 16։00-ն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ  ՌԴ պատվիրակությունը՝ կազմված ԱԳՆ-ի, ՊՆ-ի, նախագահի աշխատակազմի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներից, ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն