Իրավիճակը Ուկրաինայում կարող է վերածվել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության․ Լիզ Թրասս
Իրավիճակն Ուկրաինայում, ի վերջո, կարող է վերածվել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության, եթե Ռուսաստանի գործողությունները չդադարեցվեն, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսը։
«Բայց մենք պայքարում ենք ոչ միայն ուկրաինացիների, նրանց ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքի համար, այս երկար հակամարտությունը Եվրոպայում ազատության և ժողովրդավարության համար է: Եթե մենք չկանգնեցնենք Պուտինին Ուկրաինայում, վտանգի տակ կհայտնվեն մյուսները՝ Բալթյան երկրները, Լեհաստանը, Մոլդովան: Եվ դա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության, և մենք դա չենք ցանկանում»,- ասել է Թրասսը Sky News-ի եթերում:
Նա հավելել է, որ տնտեսական կորուստները, որոնք պետք է կրի Եվրոպան, անհամեմատելի են Ուկրաինայի կորուստների հետ։
Shantnews.am



















