Ուկրաինական պատվիրակությունը գտնվում է Բելառուսի տարածքում
Ուկրաինայի պատվիրակությունը, որը պետք է մասնակցեր Ռուսաստանի հետ բանակցություններին, արդեն գտնվում է Բելառուսի տարածքում։ «Ուկրաինական պատվիրակությունը գտնվում է բանակցությունների վայրի մուտքի մոտ եւ սպասվում է, որ առավոտյան տեղի կունենա հանդիպումն ռուսական պատվիրակության հետ»,- ասված է Sputnik Беларусь-ի տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ բանակցությունները բելառուսական Գոմելում պետք է սկսվեին նախօրեին եւ բելառուսական կողմը որպես հյուրընկալող երկիր իր կողմից հասանելիք բոլոր բաներն արել էր դեռ նախօրեին։
Hraparak.am



















