Եվրամիության ինստիտուտներն ու կառավարությունները ստիպված կլինեն լրջորեն դիտարկել ԵՄ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի խնդրանքն ու պատասխանել Կիևի օրինական դիմումին: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի հայտը խորհրդանշական էր, և Միության ընդլայնման հարցում միասնականություն չկա:

«Դժվար կլինի. մենք գիտենք, որ Եվրոպայում տարբեր հայացքներ կան»,- հայտարարել է Միշելը: 

Այսօր Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ անդամակցության Ուկրաինայի դիմումը: Գործարկվել է ընդունելության հատուկ ընթացակարգը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն