ՌԴ գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի»-ի եւ «Դոժդ»- ի հասանելիությունը։

Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը։ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշված է, որ պահանջն ուղղված է «Էխո Մոսկվի» եւ «Դոժդ»-ի ինտերնետ-կայքերում ծայրահեղական գործունեության, բռնության կոչերի, ինչպես նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի պաշտպանության հատուկ գործողության շրջանակներում ռուս զինծառայողների գործողությունների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններին: 

«Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ ռադիոկայանը նաև եթերազրկվել է։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն