Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը լիովին վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Խերսոն քաղաքի նկատմամբ։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նշվում է, որ քաղաքի բոլոր ենթակառուցվածքներն ու կենսական նշանակության օբյեկտները գործում են սովորական ռեժիմով։

«Քաղաքը սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չի զգում»,- նշել է Կոնաշենկովը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական զորքերի ելքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն