Իսպանիայի իշխանությունները որոշել են հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին այդ մասին հայտարարել է երկրի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ):

«Իսպանիան ուկրաինական դիմադրությանը կմատակարարի հարձակողական ռազմական նյութ: Մենք պետք Է եվրոպական պատասխան տանք եվրոպական սպառնալքին»,- նշել Է վարչապետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն