Թուրքիայի խորհրդարանում Ուկրաինայի հարցով նիստ է անցկացվել
Թուրքիայի խորհրդարանը նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ փոխխոսնակ Ջելալ Ադանի նախագահությամբ քննարկումները տեղի են ունեցել փակ դռների հետևում և տևել է 2,5 ժամ։
Ըստ տեղեկությունների՝ հանդիպմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, նա խորհրդարանականներին տեղեկացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի և տարածաշրջանային գործընթացների մասին։
Shantnews.am



















