Միջազգային պարալիմպիական կոմիտեն (ՄՊԿ) փոխել է Պեկինի խաղերին ռուսաստանցի և բելառուս մարզիկների մասնակցության մասին որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: ՄՀԿ-ի կայքում զետեղված կազմակերպության նոր հայտարարության համաձայն՝ ՌԴ-ից և Բելառուսից ատլետներին արգելվել է մասնակցել Պարալիմպիադա-2022-ին:

«Միջազգային պարալիմպիական կոմիտեի վարչությունը հատուկ գումարած նիստի արդյունքներով որոշում է ընդունել մերժել Պեկինում 2022 թվականի ձմեռային Պարալիմպիական խաղերին Ռուսաստանի պարալիմպիական կոմիտեի (ՌՊԿ), Բելառուսի ազգային պարալիմպիական կոմիտեի (Բելառուսի ԱՊԿ) մարզիկների մասնակցության հայտերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ մի քանի հավաքականներ հայտարարել են ռուսաստանցիներին ու բելառուսներին թույլ տալու դեպքում խաղերին մասնակցել չցանկանալու մասին, ինչպես նաև օլիմպիական ավաններում լարվածության աճի պատճառով:

«Դա նշանակում է, որ այդ երկրներից պարալիմպիադայի մարզիկներին այլևս չեն թույլատրելու մասնակցել խաղերին, որոնք բացվելու են 2022 թվականի մարտի 4-ին»,- ասվում է ՄՊԿ-ի մամուլի տեղեկագրում:

Մարտի 2-ին ՄՊԿ-ն որոշել էր ռուսաստանցի և բելառուս մարզիկներին թույլատրել Պարալիմպիադային, որտեղ նրանք կարող էին հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով: Ըստ որում՝ նրանց կողմից նվաճված մեդալները ընդհանուր հաշվարկում հաշվի չէին առնվի:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն