Ռուսաստանը հույս ունի, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կհանգեցնեն իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև Դոնբասում խաղաղության հաստատմանը։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել են ՌԴ արտգործնախարարությունից։

Ուկրաինական պատվիրակությունն արդեն ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների անցկացման վայր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն