Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան մարտի երեքին լիագումար նիստ է ունեցել, որի ընթացքում հաստատել է միջազգային կազմակերպություններին ուղղված դիմումը։ Դիմումով նրանք խնդրում են անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուկրաինացի ժողովրդին օգնելու համար։ 

Նաեւ կոչ են անում անհապաղ ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի տարածքը, անհապաղ բացել «կանաչ միջանցքներ»՝ կանանց, երեխաներին տարհանելու, ու մարդկանց օգնելու համար։ Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայել։ Միաժամանակ ուկրաինական խորհրդարանը խնդրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարին դառնալ պատերազմի դադարեցման միջնորդ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն