Մոսկվայի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։

«Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանը «վերջացնի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը և ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նրա «գոյության իրավունքը», — ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն