Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան է մեկնում։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Չավուշօղլուն այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջում է Թուրքիային ստիպել մասնակցել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին

«Այսօր Ադրբեջան եմ մեկնելու։ Վաղը նախատեսված է իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Մի շարք հարցեր պետք է քննարկենք, այդ թվում` երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր»,–ասել է Չավուշօղլուն։

Բացի այդ, հանդիպում կկայանա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն