ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և ընդգծել, որ երկու երկրները շատ մեծ ներուժ ունեն, որի փոքր մասն է իրացվում։ Անհրաժեշտություն կա մի շարք ոլորտներում առկա համագործակցությունը խորացնել։

Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հանդիպման սկզբում շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Իրանցի նախարարը կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը, որը խթան կհանդիսանա երկու երկրների միջև առկա առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։

Իրանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում ճանապարհների, ջրամբարների կառուցման հարցի շուրջ։ Քննարկվել է նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման հարցը, ինչպես նաև կարևորվել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը խորացնելու հեռանկարները։

Կողմերը քննարկել են նաև տարանցիկ բեռնափոխադրումների ընթացակարգերի պարզեցմանը ուղղվածը հարցեր։

Նախարարն ընդգծել է Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորությունները և նշել, որ Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։



1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն