Մարտի 4-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Երկու երկրների պատվիրակությունները համաձայնության են եկել զարգացնել և ամրապնդել համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային ոլորտներում, խթանել փոքր և միջին ձեռնարկությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման ուղղությամբ։

Կձևավորվի աշխատանքային խումբ, որը կհետևի ապրանքափոխանակության, բեռնափոխադրման, տարանցման և համատեղ ներդրումների ոլորտներում համաձայնագրերի կատարմանը»,- գրել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն