ԱՄՆ-ում վերջին 40 տարվա ռեկորդային գնաճը Բայդենը կապել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրում 40 տարվա ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։ Այս մասին ասվում էՍպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ամերիկացիների ընտանեկան բյուջեները սպառվում են գների աճի պատճառով: Բայդենն ասել է, որ երկրի ներքին ծախսերը կապված են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը հայտնել էր, որ փետրվարին ԱՄՆ-ում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են գրեթե 8 տոկոսով, մեկ ամիս առաջ ՝ 7,5 տոկոսով։
Տարեկան ցուցանիշը դեռևս գտնվում է 40 տարի առաջվա ռեկորդների սահմանում, այժմ այն առավելագույնն է 1982 թվականի հունվարից ի վեր։
Shantnews.am



















