Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար:

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը, հաղթել է երկրի նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 72,97%-ը: 

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն