Գազատարը վնասելով` այսօր Ադրբեջանն արցախցիների հետ չի խոսում, իրենց համար արցախցիներ չկան։ Այս մասին քիչ առաջ «Խաղաղություն պատերազմի ժամանակ. ինչ է առաջարկվում և սպառնում Հայաստանին» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը։

«Ադրբեջանը հստակ խոսում է Ռուսաստանի և Հայաստանի հետ։ Հայաստանի իշխանություններ, իսկ ի՞նչ արեցիք, երբ իմացաք, որ գիշերվա ընթացքում գազատարը փակել են։ Ի՞նչ ծրագրեր եք նախաձեռնելու, որ մյուս անգամ գազատարը ձեր դեմ չօգտագործվի, որ բանակցություններում իր ցանկությունները չկատարի»,- հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն