Ադրբեջանը հետ է քաշել իր զորամիավորմները Փառուխից. ՌԴ ՊՆ
Բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հետ է քաշել իր զորամիավորմները Փառուխից, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», — ասված է հաղորդագրության մեջ։
hy.armradio.am