Փորձարկվելու են Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները
Այսօր փորձարկվելու են Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ապրիլի 2-ին փորձարկվելու են մայրաքաղաքի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների էլեկտրաշչակները:
Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն»:
hy.armradio.am