Մարտական հերթապահության հերթափոխ
Զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 1-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
1lurer.am