ԵՄ ներկայացուցիչները հակառուսական նոր պատժամիջոցների ներդրման հարցը ենթադրաբար կքննարկեն չորեքշաբթի՝ ապրիլի 6-ին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի։

Հնարավոր պատժամիջոցների շարքում, որոնք ավելի վաղ առաջարկել էին բլոկի անդամ-պետությունները, կետային հավելյալ սահմանափակումներն են, ռուսական նավերի կողմից ԵՄ նավահանգիստների օգտագործման արգելքը, արտահանման նոր սահմանափակումներն ու էներգառեսուրսների մատակարարումների էմբարգոն։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն