Արաքս գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ԱԻՆ
Ապրիլի 4-ին, ժամը 11:14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաքս գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին։
Shantnews.am