Վրաստանի մաքսատան ծառայողները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացու, որը փորձել է կոկաին ներմուծել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության կայքում:

Օտարերկրյա քաղաքացու ուղեբեռը խուզարկելիս հայտնաբերել են 2,2 կիլոգրամ կոկաին:

Թմրանյութեր են գտել ճամփորդական պայուսակի գաղտնարանում:

Ձերբակալվածին մեղադրանքներ են առաջադրել թմրանյութերի անօրինական ձեռքբերման ու պահպանման և Վրաստանի տարածք թմրանյութերի անօրինական ներմուծման գործերով:

Հանցագործությունը նախատեսում է 15-ից մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ բանտարկություն: ՆԳ նախարարությունը շարունակում է հետաքննությունը, հաղորդել է Sputnik-ը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն