Նախագահական ընտրություններում հաղթած Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանից Սերբիա գազի մատակարարման նոր համաձայնագիրը, հայտնում է Սերբիայի ղեկավարի վարչակազմը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր։

«Նախագահ Վուչիչը տեղեկացրել է նախագահ Պուտինին նավթի ներմուծման հետ կապված դժվարությունների մասին և վստահություն է հայտնել, որ «Գազպրոմ Նեֆտ»-ի և Սերբիայի ղեկավարությունը, ինչպես նաև ԵՄ գործընկերները ելք կգտնեն ստեղծված իրավիճակից»,- ասվում է հայտարարության մեջ։

«Միևնույն ժամանակ, նախագահներ Վուչիչը և Պուտինը հայտարարել են, որ գազի մատակարարման Սերբիայի երկարաժամկետ պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա մայիսի 31-ին, և անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ սկսել խոսել այս կարևոր էներգիայի Սերբիա մատակարարման գնի, ծավալների և այլ պայմանների մասին»,- ասվում է տեքստի մեջ։

Սերբիան այժմ Ռուսաստանի Դաշնությունից ստանում է օրական 6 մլն խմ գազ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 270 դոլար գնով։

Ապրիլի 3-ին Սերբիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, խորհրդարանի 250 պատգամավորների արտահերթ ընտրություններ։

ԿԸՀ-ի հաստատված նախնական տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների մոտ 97%-ի մշակումից հետո Վուչիչը ստանում է ձայների 58,59%-ը։ Նրա մրցակից Զդրավկո Պոնոշը ստանում է ձայների 18,32%-ը։ Սերբիայի առաջնորդը հաղթանակի առաջին տուրին՝ երկուշաբթի երեկոյան արդեն հայտարարել էր։

Արդյունքների հրապարակումից հետո Վուչիչը հայտարարեց, որ Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության քաղաքականությունը և կպահպանի գործընկերային ու բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն