Նորվեգիան արտաքսում է երեք ռուս դիվանագետների
Նորվեգիան Օսլոյում Ռուսաստանի դեսպանատնից որոշել է երեք դիվանագետի արտաքսել, քանի որ նրանք «իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործողություններ են իրականացրել», ասվում է Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Նորվեգիան որոշել է երեք դիվանագետի արտաքսել Օսլոյում ՌԴ դեսպանատնից: Արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիտֆելդի խոսքերով, այս երեք աշխատակիցները զբաղվել են իրենց դիվանագիտական կարգավիճակին անհամատեղելի գործունեությամբ»,- ասվում է զեկույցում։
Միաժամանակ ԱԳՆ-ն ընդգծում է, որ վտարումը տեղի է ունենում Կիևի մերձակայքում՝ Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։
«Բնականաբար, նման իրավիճակում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Նորվեգիայում ռուսական անցանկալի գործունեությանը»,- մեջբերվել է նախարարի հաղորդագրությունից։
Ավելի վաղ նմանատիպ որոշում էին կայացրել եվրոպական այլ երկրների արտգործնախարարությունները։
Shantnews.am



















